Բրիտանական ռազմածովայինները սոմալեցի ծովահեններ են ձերբակալել
Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը և նրանց ամերիկացի գործընկերները Հնդկական օվկիանոսում 13 սոմալեցի ծովահեն են բռնել:
Ըստ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության` ամերիկյան «Քարնի» ականակիրը և բրիտանական «Ֆորտ Վիկտորյան» նախ հետապնդել են ծովահեններինավը և պահանջել կանգ առնել, սակայն ավազակները չեն ենթարկվել, ինչից հետո նախազգուշական կրակոներ են արվել:
Բրիտանացիներն առանձին մոտորանավակներով մոտեցել են ծովահենների նավին ու գրավել այն: Ավազակները զինված են եղել գնդացիրներով և նռնականետերով:









