Բնապահպանները ճանաչողական այցով մեկնում են Թեղուտ. մեկնարկը տրված է
Քիչ առաջ մոտ 300 բնապահպան ակիվիստներ Երևանից ուղղություն վերցրին դեպի Թեղուտ:
Ակցիայի մասնակիցներից բնապահպան Կարեն Մարությանը Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ այցը ճանաչողական է:
«Մեր այցի նպատակն է բնապահպան ակտիվիստներին և քաղաքացիներն տանել Թեղուտի անտառ: Այցը ճանաչողական է, մարդկանց ցույց կտանք թե ինչ աշխատանքներ են կատարվել այնտեղ և ինչ կլինի, երբ սկսեն արդեն բուն աշխատանքները»,- ասաց Մարությանը:
Ակցիայի մասնակիցների թվում են ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:









