Բնապահպանները «Վալեքս»-ից պահանջում են ցույց տալ Թեղուտի շահագործման փաստաթղթերը
Թեղուտի անտառի պաշտպանության ակտիվիստներն այժմ հավաքվել են հանքը շահագորող ընկերության` «Վալեքս» գրուպի գրասենյակի դիմաց և պահանջում են, որպեսզի ընկերությունից որևէ ներկայացուցիչ դուրս գա և ցույց տա հանքը շահագործելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ակտիվիստները նաև ՀՀ կառավարությունից պահանջում են հարգել Օրհուսի պահանջը և վերանայել հանքը շահագործելու վերաբերյալ ընկերությանը թույլտվություն տալու մասին որոշումը:
“Եթե դուք ուզում եք բիզնես անել, ուրեմն հարգեք ժողովրդի կարծիքը»,- բարձրախոսով հայտարարում էր ակտիվիստներից մեկը:
Բնապահպանների կողքին կանգնած են նաև տեղացիները, ովքեր դեմ են բնապահպանների ակցիային:
Ընկերության ներկայացուցիչներիի հետ զրուցելուց հետո բնապահպանները հեռացան տարածքից:









