Ստամբուլն ավելի քան մեկ ժամ մնացել է խավարի մեջ
Թուրքիայի ամենամեծ քաղաքում` Ստամբուլում շաբաթ օրն առնվազն մեկ ժամով անջատվել է էլէկտրաէներգիան` տեղեկացնում է CNN-ն ու հավելում, որ վթարի արդյունքում քաղաքում չեն գործել մետրոն և վերգետնյա տրանսպորտը:
Առնվազն 12 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Փողոցային լույսերը, շարժասանդուղքներն ու վերելակները դադարել են աշխատել: Ավելի քան մեկ ժամ մթության մեջ մնալուց հետո, տեղական ինքնակառավարման մարմիններին հաջողվել է հոսանքով ապահովել Ստամբուլի արևմտյան մասերից մեկը` Քադըքոյը:
Քաղաքի իշխանունների հավաստմամբ` հարավային Բուրսա քաղաքում տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում հոսանքազրկվել են նաև Իզմիթ և Ադափազարը քաղաքները:









