Ռուս դերասանը մահացել է ներկայացման ժամանակ (տեսանյութ)

13:28 • 16.01.12

Ռուսական Օմսկ քաղաքի Պատանի հանդիսատեսի թատրոնից մեկում, ամանորին մանկական ներկայացումներից մեկի ժամանակ, բեմում մահացել է 27-ամյա դերասան Վալերի Կուզմենկոն` տեղեկացնում է Life News-ը:

Վալերին, ով ոզնու կերպար էր մարմնավորում ներկայացման մեջ, չհասնելով կուլիսներ, հանկարծ ընկել է ու հարյուրավոր երեխաների առաջ մահացել: Շնորհիվ խաղընկերոջ հմուտ խաղի, հանդիսատեսը չի իմացել Վալերիի մահվան մասին:

«Թատրոնի տնօրենն ինձ զանգահարեց ու ասաց, որ տղաս բեմում հանկարծամահ է եղել: Ես չգիտեի ինչ պատասխանել: Իմ ետևից մեքենա ուղարկեցին: Տղաս երբեք, որևէ առողջական խնդիր չի ունեցել: Ինչպե՞ս կարող էր կաթվածահար լինել»,- ասել է տղայի հայրը:

Նշենք որ Վալերին թատրոն է եկել 2004թ., նա բազմաթիվ բանաստեղծություների հեղինակ էր, նկարահանվել էր ֆիլմերում ու հեռուստատեսային նախագծերում: