Ախուրյանում 7-ամյա աղջիկը թունավորվել է շմոլ գազից
12:01 • 16.01.12
Հունվարի 15-ին, ժամը 19։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Արևիկ գյուղից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա մի աղջիկ:
Պարզվել է, որ նա թունավորվել է տան գազի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Placeholder









