Բրիտանացուն փորսուղի ընտանիքին սպանելու համար բանտ են նստեցրել

11:09 • 16.01.12

Անգլիայում 4 տղամարդու 16 շաբաթվա ազատազրկման են ենթարկել` փորսուղների ընտանիքի սպանելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Այս գործը դատարանում քննվել է այն բանից հետո, երբ տեղի նկարիչներից մեկը նկատել էր` ինչպես են մի խումբ տղամարդիկ շներ ուղարկում փորսուղի բուն:

Մեծ Բրիտանիայում մեծ ուշադրություն են դարձնում կենդանիների պաշտպանության հարցին, իսկ ինչ վերաբերում է փորսուղներին, ապա նույնիսկ առանձին օրենք կա նվիրված` անտեսելով այն փաստը, որ երբեմն նրանք վնաս են հասցնում տնտեսությանը: