Զանգվածային սպանություն Կալիֆոռնիայում
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում զանգվածային սպանություն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, մի բնակարանում հայտնաբերվել է միանգամից 4 մարդու դի, այդ թվում 2 երեխայի, ևս մեկը վիրավոր է: Ոստիկանությունը, ժամանելով բնակարան, հայտնաբերել է մոտ 20 տարեկան կնոջ, 30 տարեկան տղամարդու և երկու երեխայի անշնչացած մարմին: Նրանք բոլորը մահացել են հրազենային վնասվածքից:
Նախնական տվյալով` կինը ինքնասպանություն է գործել: Նա վերջ է դրել իր կյանքին այն բանից հետո, երբ սպանել է ամուսնուն և երկու երեխաներին:
Սպանության պատճառները ճշտվում են:









