Ծանծաղուտում հայտնված Costa Concordia զբոսանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ

11:48 • 16.01.12

Շաբաթ օրը Իտալիայի Տոսկանա շրջանի Ջիոլո կղզու մերձակայքում ծանծաղուտում հայտնված Costa Concordia զբոսանավում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: Այս մասին Tert.am-ին տեղեկացեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այս տվյալները Իտալիայի Հանրապետությունը Հայաստանի դեսպանությանը հայտնել է շաբաթ երեկոյան: Դրանից հետո տվյալներ չենք ստացել: Նավում գտնվողների միայն քաղաքացիությունն է պարզվել, այդ պատճառով չենք կարող իմանալ, թե արդյոք ազգությամբ հայեր եղել են»,- ասաց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Իտալիայի Տոսկանա շրջանի Ջիոլո կղզու մերձակայքում վնասվել և ծանծաղուտում էր հայտնվել Costa concordia զբոսանավը։ Նավում այդ պահին եղել է ավելի քան 4229 ուղևոր, այդ թվում մի քանի հարյուր օտարերկրացիներ, ֆրանսիացիներ, իսպանացիների, ճապոնացիներ։ Վթարի հետեւանքով զոհվել էր 8 մարդ: