Էլի խորտակում. այս անգամ` հարավկորեական

21:32 • 16.01.12

Հարավային Կորեային պատկանող տանկեր է խորտակվել այն բանից հետո, երբ այնտեղ պայթյուն է տեղի ունեցել: Անձնակազմի 3 անդամ զոհվել է, 5 հոգու հաջողվել է փրկել, ևս 6-ը անհետ կորած են համարվում: Աղետը տեղի է ունեցել Հարավային Կորեայի ափից 32 կմ հեռավորության վրա: Պայթյունը տեղի է ունեցել տանկերից նավթամթերքի բեռնաթափումից հետո: Մյուս հանգամանքներն այժմ ճշտվում են, սակայն Հարավային Կորեայի իշխանությունները քիչ հավանական են համարում, որ դրա հետևոըն կանգնած լինի Հյուսիսային Կորեան: Իսկ տանկերի սեփականատեր Doora Shipping ընկերությունում գտնում են, որ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ գազի արտահոսքը: