70–ամյակի առթիվ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին 2 ոսկե մեդալ է շնորհվել
Հունվարի 16-ին ՀՀ ԳԱԱ–ն նշել է ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի 70-ամյա հոբելյանը:
Ըստ ՀՀ ԳԱԱ հաղորդագրության՝ Ակադեմիայի անունից Էդուարդ Ղազարյանին շնորհավորել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը հոբելյարին շնորհել Կոմիտեի ոսկե մեդալ:
ԵՊՀ-ի ոսկե մեդալով Էդուարդ Ղազարյանին պարգևատրել է ԵՊՀ-ի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Սիմոնյանը:
Էդուարդ Ղազարյանը Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի և Նանսենի անվան մեդալներով:
Էդուարդ Ղազարյանը 1999-2001թթ. եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002-2004թթ. ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ: Ներկայում նա ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է և զբաղեցնում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի փոխտնօրենի պաշտոնը:









