Գագիկ Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ ԱԱԽ փոխտնօրեն

16:13 • 16.01.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր գնդապետ Գագիկ Սարգսյանին ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, պետական պահպանության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։