Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհը փակ է

13:53 • 16.01.12

Առատ ձյան պատճառով փակվել է Ռուսատանը և Վրաստանը կապող ճանապարհը: Այս մասին տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Փակ է նաև Ռուսատանն Անդրկովկասի հետ կապող ճանապարհը: Վատ տեսանելիությունը թույլ չի տալիս մասնագետներին մաքրել ձնահոսքային առավել վտանգավոր հատվածները:

Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Յուլյա Ստարչենկոն հայտարարել է, որ որոշում է կայացվել արգելել երթևեկությունը Վլադիկավկազից մինչև Լարս գյուղ: