Քեյթ Բուշի երկրպագուն ամուսնական մատանիով ներխուժել է նրա տուն
Բրիտանացի երգչուհի Քեյթ Բուշի ամերիկացի երկրպագուն ներխուժել է նրա տուն` մտադրություն ունենալով նրան հանձնել ամուսնական մատանին և ամուսնության առաջարկ անել:
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail պարբերականը, երկրպագուն սեղմել է դռան զանգի կոճակը, բայց ոչ ոք չի բացել: Որոշ ժամանակ կանգնելով` նա որոշել է ինքնուրույն մտնել տուն և կոտրել է պատուհանը: Նրան նկատել են 53-ամյա Քեյթի հարևանները և ոստիկանություն կանչել:
Երկրպագուին ձերբակալել են, որից հետո արտաքսել ԱՄՆ: Հայտնի չէ, թե նա ինչ պատժի կարժանանա:
Տղամարդը խոտովանել է, որ վաղուց է սիրահարված երգչուհուն և նամակագրություն է ունեցել նրա հետ, այնպես որ երգչուհին իբր տեղյակ էր նրա «այցի» մասին:









