Քիլերը բիզնեսմենի փոխարեն հայ ուսանողի է սպանել

13:03 • 16.01.12

Կրասնոյարսկում քիլերը սխալմամբ կրակել է հայազգի ուսանող մի տղայի վրա: Երիտասարդը երկու հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել; Դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ին: Այս մասին տեղեկացնում է aif.ru-ն:

Սիբիրի դաշնային համալսարանի առաջին կուրսի ուսանող 17-ամյա Հովհաննես Սահակյանը հյուրընկալվել էր իրենց ընտանիքի ծանոթներից մեկի` Սեվերո-Ենիսեյսկի խոշոր բիզնեսմեններից մեկի տանը: Երեկոյան տղային խնդրել են դուրս գալ «Լեքսուս» մակնիշի մեքենան «տաքացնելու» համար: Երբ տղան բացել է մեքենայի դուռը, նրան սկզբում մեջքից են կրակել, իսկ այնուհետ`գլխին: Հանցագործը փախուստի է դիմել:

Ենթադրվում է, որ քիլերը ուսանողին շփոթել է բիզնեսմենի հետ: Սահակյանը զբաղվում էր սամբոյով և սպորտի վարպետի թեկնածու էր:

Հարուցվել է քրեական գործ սպանության և օպրինի զենքի օգտագործման հոդվածներով: