Իրանցիների մուտքն ու ելքը Հայաստան, մեծ ազդեցություն կունենա հայերի վրա. Ժողովրդագիր
Հայաստանում բնակվող ռուսալեզու ազգային փոքրամասնությունները վաղուց են արտագաղթել, այժմ մեծ թափ է առել եզդիների արտագաղթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
«Եզդիների մեծ մասը հայերի նման արտագաղթում են Ռուսաստան, Դանիա և եվրոպական այլ երկրներ: Հայաստանում ապրող հույն երիտասարդները ևս վերադարձել են հայրենիք, այստեղ են մնացել միայն տարեցները»,-ասաց նա:
Իսկ ազգագրագետ Աղասի Թադևոսյանի խոսքերով՝ այսքան շատ իրանցիների մուտքն ու ելքը Հայաստան, մեծ ազդեցություն կունենա հայերի վրա:
«Այստեղ բախվում են երկու մշակույթներ: Պետք է արդեն մշակել նրանց հետ շփման ձևեր: Նրանք իրենց Հայաստանում բավական ազատ են զգում: Մենք ունենալու ենք փոխհարաբերվելու խնդիրներ»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանը փակ է երկիր է և սահմանները բացելուց առաջ պետք է նախ և առաջ մի շարք խնդիրներ լուծել:









