Ռումինիայում զանգվածային ցույցեր են տեղի ունենում. կան տուժածներ

11:03 • 16.01.12

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և մի շարք այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել` տնտեսական խիստ քաղաքականության դեմ, որ անցած տարվանից որդեգրել են ռումինական իշխանությունները: Արդեն 4 օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են երկրի կառավարության և նախագահ Տրայան Բեսեսկուի հրաժարականը: Վերջինս այդ պաշտոնին է 2004-ից: Ի թիվս այլնի, ցուցարարներին վրդովվեցրել է պաշտոնյաներից մեկի հետևյալ արարքը. տեղեկանալով, որ առողջապահության նախարարությունում բարեփոխումներ են անցկացվելու, այդ կառույցի ղեկավար պաշտոնյաներից մեկը ի նշան բողոքի հրաժարական է տվել:

Արդեն իսկ տեղեկություններ կան, որ ոստիկանության հետ բախումների ընթացքում 30 մարդ է տուժել: Ոստիկանները մասնավորապես արցունքաբեր գազ են կիրառում: