Սեդրակյանը Էթիկայի հանձնաժողովի գործառույթները վերագրում է մամուլին, Սահակյանը համարում, որ մամուլը հաճախ վարկաբեկում է
Ոչ թե Էթիկայի հանձնաժողովի, այլ մամուլի վրա պետք է դրվի պաշտոնյաների վերահսկողությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Մամուլի իրավունքները սահմանափակված են: Ամեն առիթով դատի են տալիս, այդ պատճառով մամուլը չի կարողանում ազատ գործել»,-ասաց Անուշ Սեդրակյանը՝ խոսելով վերջերս իր աշխատանքները սկսած Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթների մասին:
Նրան հակադրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ , որ մամուլը առավել հաճախ հանդես է գալիս վարկաբեկողի դերում` վարկաբեկելով ու զրպարտելով մարդկանց:
«Չի կարելի նման բան հայտարարել: Մամուլը սահմանափակվում է զրպարտանքի և վիրավորանքի համար: Ես վստահեցնում եմ, որ այս կառույցը կքննի մամուլում տեղ գտած հրապարակումները և անհրաժեշտության դեպքում վարույթ կներկայացնի»,-ասաց նա` հղում անելով օրենքին, ըստ որի` Էթիկայի հանձնաժողովը ապաքաղաքականացված կառույց է:
Հիշեցնենք, որ այս կառույցի անդամները իրավունք չունեն լինել որևէ կուսակցության անդամ կամ ունենալ քաղաքական անցյալ: Հանձնաժողովի անդամը պետք է ունենա համապատասխան ոլորտում առնվազն տասը տարվա աշխատանքային փորձ և 30 տարին լրացած լինի: : Քանի որ կառույցը, ստեղծված է հակակոռուպցիոն պայ քարի համատեքստում, Կառույցի անդամները բավական բարձր աշխատավարձեր են ստանում, ինչը արդարացվում է հակակոռուպցիոն պայքարի համար ստեղծված լինելու համատեքստում: Միայն քաղացիական ծառայողների միջին աշխատավարձը կազմում է միջին աշխատավարձի տասնհինգապատիկը:









