Սերբիայի նախագահին սպառնում են սպանել

12:40 • 16.01.12

Սերբիական Blic պարբերականը տեղեկություն է հրապարակել երկրի նախագահի`Բորիս Տադիչի և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների վրա հարձակումներ գործելու մասին:

Պարբերականը հաղորդմամբ` հունվարի 13-ին Սերբիայի ՆԳՆ բարձարստիճան աշխատակիցը հաղորդագրոթյուն է ստացել, որտեղ նշվել է Տադիչի, ներքին գործերի նախարարի, պատրիարքի և ոստիկանության ղեկավարի վրա հարձակման մասին:

Ոստիկանությունում նշել են, որ հաղորդագրությունը ոչ թե սպառնալիք է եղել, այլ նախազգուշացում և այն լուրջ է ընդունվել:

Հավելենք, որ 2010 թ. Տադիչը անանուն սպառնալիքներ էր ստացել Facebook-ի իր էջում, իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ բարձրաստիճան մի շարք անձինք, այդ թվում նախագահը պարբերաբար սպառնալիքներ են ստանում հեղինակավոր նարկոկարտելներից: