Հարավային Սուդանում Հայաստանի քաղաքացի օդաչու է ձերբակալվել

22:23 • 16.01.12

Հարավային Սուդանում` Սարջաս քաղաքում, ձերբակալվել է Ан-32 ինքնաթիռի անձնակազմը, որի թվում Հայաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ռուսաստանի և Սուդանի քաղաքացիներ են: Օդաչուները ձերբակալվել են դեկտեմբերի 28-ին սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Ձերբակալության պատճառները հայտնի չեն: Ինքնաթիռը պատկանում է տեղական Парк Эйр ընկերությանը, և իրականացնում էր White Nile Petroleum նավթային ընկերության չվերթը` Խարթում - Սարջաս - Էլ-Ֆելուջա - Էլ-Օբեյդ - Խարթում երթուղով:

ՌԴ ԱԳՆ տվյալներով` ինքնաթիռի անձնակազմը ընդունելի պայմաններում է պահվում, իսկ ճամբարի տարածքում նրանց տեղաշարժը սահմանափակված չէ: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հույս ունի, որ Հարավային Սուդանի իշխանությունները կհայտնեն անձնակազմի ձերբակալության պատճառները և միջոցներ կձեռնարկեն նրանց ազատ արձակման ուղղությամբ: