Թուրքական տանկեր է խորտակվել. կան զոհեր

11:39 • 16.01.12

Ալբանական Դուրրես քաղաքի մերձակայքում թուրքական տանկեր է խորտակվել:

Վթարի արդյունքում 3 հոգի զոհվել է մնացած 12-ը տարբեր տեսակի մարմնական վնասվապքներ են ստացել ու տեղափոխվել են հիվանդանոց` տեղեկացնում է APA լրատվական ծառայությունն ու հավելում, որ վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Տանկերում գտնվել են, Վրաստանի 6, Թուրքիայի 4, և Ադրբեջանի ու Ուկրաինայի 2-ական քաղաքացիներ:
Նախնական տվյալներով` վթարի պատճառը պայթյունն է եղել: