ԿԲ պատվիրակությունը Վիեննայում կմասնակցի Еuromoney համաժողովին

10:43 • 16.01.12

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը կմասնակցի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Euromoney»» համաժողովին:

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ պատվիրակության կազմում են ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը և ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: