Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է. ԱՊՊԱ-ն պարտադիր է
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հիշեցնելով ԱՊՊԱ պայմանագրեր ունենալու և համապատասխան կտրոնները մեքենաների դիմապակիներին փակցնելու վերաբերյալ։ ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաև տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնները տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ դրանց բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:









