Արարատում այրվել է սննդի սպասարկման կետի առաստաղը

10:38 • 17.01.12

Արարատի մարզի Այգավան գյուղում հունվարի 16-ին ժամը 20:52-ին այրվել է «Ժորա Մելքոնյան» ՍՊԸ սննդի սպասարկման կետի առաստաղը և գույք:

Ըստ Արտակարդ իրավիճակների նախարարության հաղորդագրության` դեպքի վայր է մեկնել հրշեջների մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է 21:45-ին: