Արմավիրում այրվել է 1 հա խաղողի այգի

12:21 • 17.01.12

Հունվարի 16-ին` ժամը 15։28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մար¬զի Մեծամոր գյուղի խաղողի այգիներից մեկում:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.57-ին, մարվել`16.25-ին, սակայն այրվել է 1 հա խաղողի այգի: