Ադրբեջանցիներն իրենց երջանիկ են համարում. Gallup
Ըստ Gallup միջազգային սոցոլոգիական ասոցիացիայի անցկացրած հարցման արդյունքների՝ Ադրբեջանի հասարակությունն իրեն երջանիկ է համարում:
Խոսելով 510 անձանց շրջանում անցկացված հարցման մասին՝ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը չի վստահում այդ արդյունքներին, քանի որ, ըստ նրա, հարցումը մեթոդաբանական սխալ ունի:
«Ադրբեջանի բնակչությունն անհամեմատ մեծ է Հայաստանի բնակչությունից: Եթե այս ասոցիացիան Հայաստանի դեպքում հարցում էր արել 500 մարդու շրջանում, ապա Ադրբեջանի դեպքում հարցումը պետք է անեին մի քանի անգամ շատ մարդկանց հետ»,- ասաց սոցիոլոգը:
Նա այն համոզմունքը հայտնեց, որ իրականում երջանիկ է Ադրբեջանի էլիտան: Սակայն դա էլ, իր հերթին, չի համեմատվի ամերիկյան ընտանիքի երջանկության հետ:
«Կարող եմ ասել մի բան, որ Ադրբեջանի ժողովուրդը ատում է իր իշխանություններին, քանի որ նրանք ապրում են մեկ այլ բևեռում, իսկ իշխանությունները`այլ: Այ, սա է, սա, իրական պատկերն Ադրբեջանի»,- ասաց սոցիոլոգը:









