Վրացի պաշտոնյաները արջ են կերել

11:29 • 17.01.12

Ամանորյա տոներին Վրաստանի Գորիի քաղաքապետարանի աշխատակիցները կերել են կենդանաբանական այգու արջին: Այս մասին տեղեկացնում է vz.ru-ն:

Կենդանաբանական այգում երկու արջ էր բնակվել, նրանց տեղավորել էին մեկ վանդակում և արջերից մեկը վիրավորել էր մյուսին: Հենց վերջինիս էլ որոշել են ուտել քաղաքապետարանի աշխատակիցները:

Միաժամանակ, Գորիի իշխանության ներկայացուցիչները խուսափում են պատասխաններ տալուց: