Չինաստանի քաղաքային բնակչությունը գերազանցել է գյուղականին

16:02 • 17.01.12

Չինաստանի պատմության մեջ առաջին անգամ բնակչության մեծ մասն ապրում է ոչ թե գյուղերում, այլ քաղաքներում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Վիճակագրության ազգային բյուրոի տվյալով` 2011 թ. 1.3 մլրդ բնակչության ավելի քան 51 տոկոսը գերադասել է բնակվել քաղաքում:Քաղաքների բնակչության թիվը վերջին 30 տարում էական աճ է արձանագրել:

Հիմնական պատճառն ավելի բարձր աշխատավարձն է և մեծ թվով աշխատատեղերը:

Մասնագետների կարծիքով այս միտումը բացասաբար կարող է անդրադառնալ Չինաստանի տնտեսության և հասարակության սոցիալական կառուցվածքի վրա: