Costa Concordia-ի զոհերի թիվն աճել է 5-ով

21:18 • 17.01.12

Իտալիայի ափերի մոտ աղետի մատնված Costa Concordia զբոսանավի վրա ևս 5 զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել: Այսպիսով անհայտ կորածների ցուցակը կրճատվեց` հասնելով 24-ի:

Պաշտոնական տվյալներով` զոհված է համարվում 6 մարդ: Զոհվածներից ոմանց անձը դեռևս պարզված չէ:

Փրկարարները կարողացել են նավի մեջ մտնել հատուկ անցքերով, որոնք բացել էին ռազմածովային ուժերի մասնագետները`4 փոքր պայթյունի օգնությամբ:
Հիշեցնենք, որ Costa concordia զբոսանավը վթարի է ենթարկվել Իտալիայի Տոսկանա շրջանի Ջիոլո կղզու մերձակայքում։ Նավում այդ պահին ավելի քան 4200 ուղևոր է եղել: