Costa Concordia-ի անհետ կորածների թիվն ավելացել է
Իտալիայի փրկարար ծառայության աշխատակիցները հայտնում են, որ Costa Concordia խորտակված նավի անհետ կորածների թիվն ավելացել է` 16-ից հասել է 29-ի:
«Այս պահին փրկարարները ջրից դուրս են բերում անձնակազմի 4 անդամի և 25 ուղևորի»,-հայտնել է փրկարար ծառայության ներկայացուցիչ Մարկո Բրուսկոն:
Նախօրեին մասնագետները ստիպված են եղել որոշ ժամանակով դադարեցնել փրկարարական աշխատանքները, քանի որ նավը վտանգավոր դիրքում է եղել 7 առկա է եղել դրա ամբողջական խորտակման վտանգ:
Միաժամանակ մասնագետները նշում են, որ նավապետի Ջիլյո կղզուն մոտենալը պատահականություն է եղել, պարզապես նավը հնարավոր չի եղել կառավարել շարժիչի հետ ունեցած խնդիրների պատճառով: Համենայնդեպս այդ են վկայում սև արկղի տվյալները, չնայած որ դրա մի մասը դեռ դուրս չի բերվել:









