Հարսանիք կլինի, թե թաղում տեսախցիկը ոչինչ չի ճանաչում, խախտումը մնում է խախտում. Էդուարդ Հովհաննիսյան

12:41 • 17.01.12

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 300 խախտում: «Օրինակ սոսկալի դեպք էր եղել, Արշակունյաց պողոտայում, հայտնաբերվել է 180 կմ/ժ արագություն», այսօր հրավիրած մամլո ասուլիսում ասաց. «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի» «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի՝ պետք է օրենքում լինի փոփոխություն, որտեղ 180 կմ/ժամն ու մի փոքր խախտում արածը նույն կերպ չպատժվեն: Այն հարցին, թե արդյոք տեղադրված տեսախցիկները քիչ չեն , հատկապես երկար պողոտաներում, բանախոսը բացասական պատասխան տվեց, հաշվի առնելով, որ 10 խաչմերուկներում դրվել են:
Ըստ Հովհաննիսյանի՝ հանրապետությունում օրական գրանցվում է 2000-ից ավել երթևեկության խախտում և տեսախցիկները այդքան խախտումների 5 տոկոսն է կարող արձանագրել:

Բանախոսն ասում է նաև, որ իրենք սկզբում մտավախություն ունեին, որ ոչ բոլոր խախտումները կարձանագրեն, սակայն երեկ ինքը նկատել է, որ նման բան չի եղել, չնայած օրվա վերջում պարզվել է, որ տեխնիկական պատճառներով չորս ավտոմեքենաներ չեն ընկել տուգանքների մեջ: Ճանապարհային ոստիկանությունից ոչ ոք այս համակարգում չի աշխատում, կա հատուկ խումբ, ովքեր նստած արձանագրում են, և այս գործնթացն անցնում է որոշակի փուլերով:Էդուարդ Հովհաննիսյանը բացառում է մարդկային գործոնը, որտեղ քեռի, խնամի, բարեկամի սկզբունքը կգործի: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ փողոցներում` համենայն դեպս կենտորանական փողոցներում, այլևս չենք տեսնի ավտոտեսուչ-վարորդ հարաբերություններ:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ կլինի հարսանքիների ժամանակ, և կներվեն հարսն ու փեսան , թե ոչ : Բանախոսն ասաց, որ վարչական իրավախախտումներրի մասին օրենքը հարսանք, թե թաղում, չի ճանաչում։ Դրան զուգահեռ, կան հատուկ թույլտվություն ունեցող մեքենաներ, որոնց դեպքում կարելի է գերազանցել արագությունը օրինակ շտապ օգնությաւն և հրշեջ մեքենաները: