Մարտին Շուլցը կգլխավորի Եվրախորհրդարանը

15:58 • 17.01.12

Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել եվրոպական խորհրդարանում սոցիալ- դեմոկրատների խմբակցության նախագահ, գերմանացի Մարտին Շուլցը:

Ինչպես այսօր հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը, Շուլցն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ, 387 «կողմ» ձայնով: Նա ընտրվել է քվեարկության առաջին փուլում:

Շուլցը նոր պաշտոնում մտադիր է հասնել ավելի մեծ եվրաինտեգրման և ընդունել ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարին ուղղված առավել շատ քաղաքական որոշումներ:

Գերմանացին հայտնի է իր սուր քննադատական հռետորիկայով: 2003 թվականին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Շուլցին անվանել էր համակենտրոնացման ճամբարի անվտանգության աշխատակցի իդեալական թեկնածու: Հետագայում նա ներողություն է խնդրել Շուլցից:

Շուլցը փոխարինում է լեհ Եժի Բուզեկին, որի նախագահման ժամկետը լրացել է: