Հայաստանը «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելու հայտ է ներկայացրել
Հայաստանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այս մասին Tert.am-ին ասաց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Ըստ նրա՝ Եվրոպական հեռարձակողների միության բոլոր 43 երկրների անունները ներկայացվել են մրցույթի պաշտոնական կայքում: «Սա սովորական գործընթաց է։ Լինելով եվրոպականընտանիքի անդամ՝ մենք նույնպես մրցույթի մասնակցության հայտ ենք ներկայացրել»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք Բաքուն տվել է համապատասխան անվտանգության երաշխիքներ, թե ոչ, Գոհար Գասպարյանը խուսափեց պատասխանել, միայն նշեց, որ առաջիկայում իրենք հանդես կգան համապատասխան հայտարարությամբ, թե արդյոք հայտ ներկայացնելը նշանակում է մասնակցել, թե ոչ:










