«Եվրատեսիլի» քվեարկության կարգը փոխվել է

09:31 • 17.01.12

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի քվեարկության անցկացման կարգը փոխվել է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս տարվանից քվեարկությունն անցկացվելու է բոլոր ելույթներն ավարտվելուց հետո վերջին 15 րոպեների ընթացքում:

Նշենք, որ  2010թ. հեռուստադիտողներն իրենց նախընտրած երգի համար կարող էին  քվեարկել հեռուստաեթերի ողջ ընթացքում (առաջին երգը հնչելուց հետո)։

Կայքն ընդգծում է, որ այս տարի Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է վերադառնալ քվեարկության  հին համակարգին։

Որոշումն արդեն ուժի մեջ է մտել։