Կրակոցներ և ավելի քան 10 պարկուճ «ՆԻԿՕ» խանութի մոտ

21:07 • 17.01.12

Tert.am-ը տեղեկություն էր ստացել, որ այսօր երեկոյան կրակոցներ են հնչել Արաբկիրում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի խանութ-սրահի մոտ։ Այս տեղեկությունը հաստատեցին նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում։ Ըստ այդմ՝ այսօր՝ ժամը 17-ի սահմաններում Արաբկիրի բաժին հաղորդագրություն է ստացվել, որ Տիգրանյան փողոցում կրակոցներ են հչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 16։45-ի սահմաններում Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի սրահի մոտ անհայտ անձինք վիճաբանել և կրակոցներ են արձակել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 10-ից ավելի պարկուճ։ Կրակոցներից վնասվել է կահույքի սրահի ցուցափեղկի ապակին։ Հանգամանքները պարզվում են կատարվում է քննություն։