Օմբուդսմենը Պրեսկոտի հետ քննարկել է մարտմեկյան իրադարձություները
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համակարգող լորդ Ջոն Պրեսկոտին և, ի թիվս այլ հարցերի, քննարկել մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 զոհերի մահվան հանգամանքների քննությունը (inquiry) և մարտյան իրադարձություների հետևանքների վերացման ճանապարհները։
Ըստ Մարդու իրավունքների գրասենյակի տարածած հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին և նաև իրավապահ մարմինների համակարգում բարեփոխումներին։
Ջոն Պրեսկոտը դրական է գնահատել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում։
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնության։









