Մեծամասնականը ՀՀԿ-ի բոստանը չի. Համլետ Հարությունյան

14:31 • 17.01.12

Հարյուր տոկոսով համամասնական ընտարակարգին անցնելու վերաբերյալ ծավալված քննարկումները, ըստ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի, «անպտուղ դիսկուսիա» են, քանի որ նման առաջարկն արդեն ուշացած է:

Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ բոլոր կուսակցություններն էլ ասում են, որ կունենան մեծամասնականով առաջադրված թեկնածու, սակայն շարունակում են հնարավոր համարել առաջարկի կիրառումը:

«Մեծամասնականը ՀՀԿ-ի բոստանը չի, այս ընտրակարգով ցանկացած հայ քաղաքացի կարող է դնել իր թեկնածությունը»,- ասաց նա:
Համլետ Հարությունյանը համակարծիք չէ ընդդիմության այն պնդմանը, թե իրենց առաջարկն արդար ընտրություններ անցկացնելու միակ տարբերակն է :

«Եթե ուզեն կեղծել, կկեղծեն և՛ համամասնականում և՛ մեծամասնականում»,– համոզմունք հայտնեց Հարությունանը։
«Ուղղակի պետք է քաղաքական կամք դրսևորել և վերացնել ընտրակեղծինքները»,- ասաց նա: