ՀՀԿ ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահը. ՀՀԿ պատգամավոր
«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Համլետ Հարությունյանը հակված է մտածելու, որ առաջիկա խոհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարությունյանի խոսքով՝ընդհանուր առմամբ կուսակցության ցուցակները դեռ չեն կազմվել, թեև քաղաքական կրքերն արդեն սկսվել են բորբոքվել, ինչը, ըստ նրա, բնական է։
«Առանց կրքերի բորբոքման հնարավոր չի լինի ընտրական պրոցես, սակայն ես համոզված եմ, որ դա կլինի քաղաքակիրթ պայմաններում»,– ասաց նա:
ՀՀԿ պատգամավորը համոզված է, որ իր կուսակցությունը մեծ նվաճումներ կունանա: Իսկ ժողովրդի համար, նրա պնդմամբ, նվաճում կլինի, եթե իրենց հաջողվի անցկացնել նորմալ ընտրություններ:









