Հնդիկ գեներալը որոշել է «երիտասարդանալ»` պաշտոնից չհեռանալու համար

15:08 • 17.01.12

Հնդկաստանի Գլխավոր շտաբի ղեկավար Վիջիյ Կումար Սինգհը հայց է ներկայացրել երկրի Գերագույն դատարան` պահանջելով փոխել իր ծննդյան թիվը` 1950 թ. մայիսի 10-ից դարձնել 1951 թ. մայիսի 10-ը: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Գեներալի «երիտասարդանալու» ցանկությունը կապված է այն բանի հետ հետ, որ մայիսին նա կդառնա 62 տարեկան և այլևս չի կարողանա շարունակել իր զինվորական ծառայությունը: Իսկ եթե նրա ծննդյան թիվը փոխվի, նա կկարողանա հնդկական բանակը ղեկավարել ևս մեկ տարի: Սակայն նա նշել է, որ «կախված չէ իր պաշտոնից, պարզապես ցանկանում է մնալ իր կոչմանը»:

Որպես իր օրինական պահանջի ապացույց է գեներալը դատարան է ներկայացրել իր դպրոցական ատեստատը, որտեղ նշված է, որ նա իրականում ծնվել է 1951 թ.-ին:

Միաժամանակ հասարակությունն այս հարցում երկու խմբի է բաժանվել` նրանք, ովքեր պաշտպանում են գեներալին և ընդհակառակը: