Գերմանացի գործարարը սպանել է դատախազին արդարադատության հանդեպ ատելությունից դրդված
Գերմանիայի Դախաու քաղաքի դատարաններից մեկում տեղի մի գործարար հրազենից արձակված կրակոցողվ սպանել է դատախազին և հայտարարել, որ ատում է Բավարիայի արդարադատության համակարգը: Այս մասին գրում է Suddeutsche Zeitung-ը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին, սակայն միայն հիմա է այդ մասին հայտնի դարձել:
Գործարարի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը մի քանի օր չի խոսել, սակայն հետո բացատրել է իրա արարքը: Գործարարը վերջին 7 տարում չի հաղթել ոչ մի դատական գործում, ինչի արդյունքում նրա մոտ կայուն ատելություն է ձևավորվել դատական համակարգի հանդեպ:
Սպանությունը մեծ արձագանք է ունեցել Գերմանիայում և հանգեցրել դատարաններում անվտանգության միջոցների խստացմանը: Պարզվել է, որ այն դատարանը, որտեղ քննվել է գործարարի գործը, չի զբաղվում ծանր հանցանքների քննությամբ և հետևաբար անվտանգության խիստ միջոցների կարիք չի եղել: Այնուամենայնիվ, Բավարիայի մարզային ադարադատության նախարարը հայտնել է, որ միջադեպից հետո բոլոր դատարանները կահավորվելու են մետաղորսիչներով:









