Կապանցին թմրանյութ էր օգտագործել և հյուրասիրել
Հունվարի 16-ին, ժամը 20:35-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել նախկինում դատապարտված 45-ամյա մի բնակչի:
Վերջինս խոստովանել է, որ հունվարի 16-ին թմրամիջոց է պատրաստել, որի մի մասը ներարկման միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը հյուրասիրել է ընկերոջը:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:









