Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

12:13 • 17.01.12

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը մեկնել է Բրյուսել:

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Եվրատլանտյան գործընկերության, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի և Կոսովոյի շուրջ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստերին:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև գեներալ-գնդապետ Խաչատուրովի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի և այլ գործընկերների հետ: