Սերժ Սարգսյանի դասախոս եղբայրը չի առաջադրի իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում
Նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը հերքել է մամուլում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի ոչ թե Ալեքսանդր, այլ՝ Լևոն Սարգսյանը։
Tert.am-ի հետ զրույցում Լևոն Սարգսյանն ասաց. «Այդպիսի բան գոյություն չունի»:
Խոսելով համամասնական ցուցակներում անգործունակ գործարարների ընդգրկվելը սահմանափակելու մասին խոսակցություններին՝ Լևոն Սարգսյանն ասաց, որ ինքը ոչինչ ասել չի կարող, քանի որ ներքին քաղաքականությամբ չի զբաղվում:
Լևոն Սարգսյանը նաև հերքեց խոսակցություններն այն մասին, թե ինքը մի քանի միլիոն դոլար է «քցել» սփյուռքի ներդրողներին։
«Ես արդեն մի երկու տեղ ասել եմ՝ էդպիսի բան չկա։ Ստահոդ կեղծ լուրեր են»,– ասաց Լևոն Սարգսյանը՝ ավելացնելով, որ հավանաբար որոշ մարդիկ ցանկանում են վարկաբեկել իրեն:









