Լոռու մարզում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

12:07 • 17.01.12

Հունվարի 16-ին` ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի գազալցակայանի հարակից անտառում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ այրվում է անտառածածկ տարածք, ինչը տրանսպորտային միջոցների, անձնակազմի մոտեցման ուղիներն դժվարանանցանելի են և վտանգավոր:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնեսություն» Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցները և Փամբակ գյուղի բնակիչները: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: