Հարբած նախարարը վթարի է ենթարկվել
Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի 63-ամյա նախարար Սվեն Ալկալայն իր վարած Skoda Octavia մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Սարաևոյում: Նրա մեքենան բախվել է Audi A4 մակնիշի մեքենայի, որի ղեկին երիտասարդ կին է եղել:
Ինչպես գրում է Sarajevo-X էլեկտրոնային պարբերականը` վկայակոչելով Ներքին գործերի նախարարությանը, արյան փորձաքննության արդյունքները նախարարի օրգանիզմում ալկոհոլ են հայտնաբերել: Մինչ փորձաքննության արդյունքները, նախարարը հերքել է իր հարբած լինելու փաստը:
Վթարի հետևանքով ստացած թեթև մարմնական վնասվածքներով աղջիկը հոսպիտալացվել է, իսկ պաշտոնյան չի տուժել:
Ալկալայը ԱԳՆ-ն ղեկավարում է արդեն հինգ տարի: Նա նաև «Հանուն Բոսնիա և Հերցեգովինայի» կուսակցության անդամ է, եղել է Բելգիայում դեսպան:









