Ոստիկանները տուգանել են չինացի վարորդին մեքենայով մետրո մտնելու համար

10:24 • 17.01.12

Չինաստանի Հուբեյ մարզի բնակիչ Շեն Հուն երեկ տարօրինակ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կարգը՝ տեղեկացնում է Fox News-ը։

Վերջինս, չտեսնելով դիմացի աստիճանները, մեքենայով սլացել է Վուհանի քաղաքային մետրոյի ստորգետնյա կայաններից մեկը։

Շենը ոստիկաններին պարզաբանել է, որ չի իմացել, թե որ թաղամասում է գտնվում։

«Ես այս կողմերում առաջին անգամ եմ գտնվում, ճանապարհին ծանոթ չեմ, եւ հետո, արդյո՞ք ոստիկանները կարծում են, որ ես այդքան հիմար եմ, որ կվտանգեի թանկարժեք մեքենաս այդ անիմաստ արարքի համար»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են օրինախախատին ու տուգանել 1500 ԱՄՆ դոլորին համարժեք գումարով։

Շենը առնվազն դրա եռապատիկը կվճարի, որպեսզի վերանորոգի իր թանկարժեք BMW մակնիշի մեքենան։