Օրբելիի թիվ 33ա շենքի բնակչին գտել են անօգնական վիճակում
Հունվարի 16-ին` ժամը 20։42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի թիվ 33ա շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Տանն անօգնական վիճակում հայտնաբերվել է 1944թ. ծնված Ռ.Սահակյանը և հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:









