Հարավային Սուդանում հարձակումների զոհ է դարձել 51 մարդ

17:30 • 17.01.12

Հարավային Սուդանի Ջոնգլեյ նահանգի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Ողջ գիշեր նրանք այրել են քաղաքը: Հաստատված է, որ 51 մարդ զոհվել է, ևս 22-ին տարհանել են», - ասվում է նահանգապետի հայտարարությունում:

Հավելենք, որ վերջին մի քանի ամսում Սուդանում ավելի քան 1000 մարդ է զոհվել միջռասայական բախումների պատճառով: