Իսպանիայում բացվել է իր տեսակի մեջ առաջին կինոթանգարանը

14:41 • 17.01.12

Իսպանիայի մայրքաղաք Մադրիդի արվարձանում՝ Վիլարյեխո դե Սալվանեսում, երեկ հանդիսավոր կերպով բացվել է իսպանական առաջին Museo del Cine կինոտեխնոլոգիաների թանգարանը՝ տեղեկացնում է Kinote մշակութային հանդեսը։

Թանգարանը գտնվում է «Փարիզ» կինոթատրոնի շենքում եւ զբաղեցնում է ավելի քան հազար ք/մ տարածք։

Թանգարանի հավաքածուում ներկայացված է ավելի քան 500 կինոցուցադրման սարք, որոնց թվում են աշխարհի ամենահին 30 սարքերն ու Լյումեր եղբայրներին պատկանող սարքը։

Թանգարանը բաղկացած է 7 բաժնից, որոնցում արտացոլված է նախորդ դարի կինոարտադրության ողջ ընթաքը, տեխնիկական նորամուծություններն ու հնարքները։