Ստեփանավանում գողացել են «ԱրմենՏել»–ի հենասյուները
14:42 • 17.01.12
Հունվարի 16-ին, ժամը 16։30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Կուրթան գյուղի երկու բնակչի տան բակում հայտնաբերել են փայտե հենասյուներ:
Պարզվել է, որ նրանք հենասյուները գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող Կուրթան գյուղի գծային ցանցից:
Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Placeholder









